Logo

Աղբյուր. ««Լիվերպուլը» համաձայնեցրել է նոր մարզչի պայմանագիրը»

12:41 / 09.04.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» մտադիր է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Ռուբեն Ամորիմին: Sky Sport-ի ինսայդեր Ֆլորիան Պլատենբերգը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը բանավոր համաձայնության է հասել Լիսաբոնի «Սպորտինգը» գլխավորող մասնագետի հետ:

Ամենայն հավանականությամբ, պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թվականի ամառ: Վերջին շաբաթներին «Կարմիրներն» ակտիվորեն աշխատել են պորտուգալացուն հրավիրելու շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամորիմի հրաժարագինը 20 միլիոն եվրո է, բայց պորտուգալական ակումբը պատրաստ է նրան թոփ ակումբ բաց թողնել 10 միլիոնի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգը» գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ