Logo

Պլատինի. «Մբապեից մի՛ պահանջեք, որ խաղա Զիդանի, Մեսիի կամ Մոդրիչի նման»

17:47 / 28.05.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին:

«Մբապեն ֆենոմենալ ֆուտբոլիստ է. նա 43 գոլ խփեց այս մրցաշրջանում, հաղթեց «Ոսկե խաղակոշիկը»: Նրա թիմն այնքան էլ լավ չխաղաց, բայց Կիլիանն իր աշխատանքը լավ կատարեց: Նա գոլահար է ու խփում է իր գոլերը:

Մի՛ պահանջեք, որ նա խաղա Զիդանի, Մեսիի կամ Մոդրիչի նման: Նրանից պահանջեք գոլե՛ր»,- Պլատինիի խոսքն է մեջբերում AS-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ