Logo

Պլատինի. «Մբապեն հավասարվել է ինձ ու Զիդանին»

13:59 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին գովեստի խոսքեր է ասել Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին:

«Նա, անկասկած, հավասարվել է ինձ ու Զիդանին: Մբապեն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի իսկական հարձակվողը: 

Կիլիանը շատ արագ է, հիանալի է հարվածում թե՛ աջ, թե՛ ձախ ոտքով, խելացի է ու երբեք չի արագանում, երբ դրա կարիքը չկա: Մբապեն շատ հավասարաչափ է բաշխում էներգիան»,- «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Կիլիան Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականին օգնել էր դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ ԱԱ-2022-ում դարձել էր արծաթե մեդալակիր։ Նա 202 գոլով ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ