ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։
«Լիոնել Մեսին 2021 թվականին արժանի չէր «Ոսկե գնդակին»։ Ո՞վ է հաղթել Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի առաջնությունը. Ժորժինյոն»,- Պլատինիի խոսքն է հաղորդում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք՝ «Ոսկե գնդակի» քվեարկությունում Մեսին 33 միավորով գերազանցեց Ռոբերտ Լևանդովսկիին և 153 միավորով՝ Ժորժինյոյին։


