«Այաքսը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Պաուլ Սիմոնիսին նշանակելու տարբերակը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ակումբի տեխնիկական տնօրեն Ալեքս Կրոեսը բանակցություններ է սկսել 40-ամյա մասնագետի հետ։
Ամստերդամը ներկայանցող ակումբը Սիմոնիսին ցանկանում էր հրավիրել դեռ նախորդ ամռանը, բայց նա նախընտրեց գլխավորել «Վոլֆսբուրգը», որտեղից վերջերս պաշտոնանկ է արվել։
Նիդերլանդցի մասնագետը նախկինում մարզել է նաև «Գոու Ըհեդ Իգլզը»։


