Logo

«Բարսելոնան» դիտարկում է «Հոֆենհայմի» գլխավոր ռմբարկուին ձեռք բերելու տարբերակը

11:22 / 18.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Հոֆենհայմի» հարձակվող Ֆիսնիկ Ասլանիի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

«Բլաուգրանան» տեղյակ է, որ կոսովացի ֆուտբոլիստին հաջորդ ամռանը կարող է ձեռք բերել` վճարելով նրա պայմանագրում սահմանված հրաժարագինը։

23-ամյա հարձակվողն ակնարկել է, որ իր երազանքների ակումբը «Բարսելոնան» է։

Ասլանին Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 խաղում խփել է 4 գոլ ու «Հոֆենհայմի» գլխավոր ռմբարկուն է։

Բունդեսլիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ