«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին 2023թ. ամռանը Սաուդյան Արաբիա տեղափոխվելու դեպքում կվաստակեր 120 միլիոն դոլար, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«2023թ. ամռանը նա երկրպագուների սիրուց դրդված մերժեց Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը: Այնտեղ նա երեք տարում կվաստակեր 120 միլիոն դոլար աշխատավարձ։ Իկարդին միանշանակ այս ակումբում խաղացող լավագույն ֆուտբոլիստներից է»,- պատմել է Իկարդիի գործակալ Ջորջ Գարդին։
Արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու թուրքական ակումբը նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ շուտով բանակցություններ կսկսեն։ Կողմերի գործող համաձայնագրի ժամկետը սպառվում է 2026թ. հուլիսի 1-ին։
32-ամյա հարձակվողը «Գալաթասարայում» հանդես է գալիս 2022թ. սեպտեմբերից, 102 խաղում խփել է 67 գոլ, կատարել 22 ասիստ։


