Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ոգևորել է Լիոնել Մեսիին «Լիլի» հետ հաղթական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո։
«Լեոն, անկասկած, աշխարհի լավագույն խաղացողն է։ Նրան, ինչպեսև ցանկացած ֆուտբոլիստի, ժամանակ է պետք ընտելանալու համար։ Նրանից որոշակի ժամանակ պահանջվեց` կորոնավիրուսի պատճառով մի ամբողջ ամիս չխաղալուց հետո լավագույն ֆիզիկական մարզավիճակ ձեռք բերելու համար։ Կարևոր է, որ Լեոն նման խաղ և ինքնանվիրում է դրսևորում»,- L’Équipe-ի հաղորդմամբ՝ ասել է Պոչետինոն։
Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 5։1 հաշվով հաղթել է «Լիլին»։ Փարիզցիների երրորդ գոլը 38-րդ րոպեին խփել է Մեսին։