Logo

Պոչետինոն նշել է՝ ինչու Մբապեն որոշեց մնալ ՊՍԺ-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:56 / 03.08.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե ինչու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որոշեց նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:

«Կարծում եմ՝ ՊՍԺ-ն համոզեց Մբապեին մնալ՝ ունենալով դրա համար բոլոր ռեսուրսները: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Սակայն չեմ կարծում, որ Կիլիանն է նոր նախագիծը մշակողը, ըստ որի՝ ես պետք է հեռանայի: Ակումբի նախագահի ցանկությունն է նոր նախագծի ստեղծումը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Infobae-ն։

Հիշեցնենք, որ Մբապեն և ՊՍԺ-ն նոր՝ 3 տարվա պայմանագիր էին կնքել մայիսին, իսկ Պոչետինոն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր հուլիսի 5-ին: ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ էր նշանակվել ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ