Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականից, եթե հաստատվի, որ շամանի օգնությամբ փորձել է անիծել հավաքականում իր խաղընկեր, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է The Score-ը:
Այսպիսի տեղեկություն հայտնել է Պոլի ավագ եղբայրը՝ Մաթիասը, որը պնդել է, թե Պոգբան փորձել է անիծել Մբապեին:
Մբապեի մտերիմները հետևում են երկու խաղացողների շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը: Եթե տեղեկությունը հաստատվի, Պոգբայի ու Մբապեի հարաբերությունները կարող են սրվել, ինչի պատճառով Պոգբան կարող է հեռացվել ազգային հավաքականից, որպեսզի աշխարհի առաջնության նախաշեմին հանդերձարանի մթնոլորտը չփչանա:


