Logo

Պոգբան կարող է երկար ժամանակով շարքից դուրս մնալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:55 / 26.07.2022• ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուս» վերադարձած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մենիսկի հետ կապված խնդրի պատճառով կարող է 2 ամիս խաղադաշտ դուրս չգալ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Պոգբան վնասվածք է ստացել ԱՄՆ-ում ընթացող նախամրցաշրջանային հավաքի ժամանակ։ Բուժզննման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է կողային մենիսկի վնասվածք: Առաջիկայում ֆրանսիացի կիսապաշտպանը կխորհրդակցի մասնագիտացված բժշկի հետ։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան հուլիսի 11-ին է ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Յուվենտուս», որի կազմում նա խաղացել է նաև 2012-2016-ին։ Նախորդ 7 տարիները նա անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ