Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը խնդրանքով դիմել է Պոգբային

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:59 / 02.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբային խնդրել է չշտապել ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում: 

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «կարմիր սատանաների» ղեկավարությունը ֆրանսիացուն խնդրել է սպասել մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը: Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ կիսապաշտպանը հավանություն կտա նոր մարզչի թեկնածությանն ու չի հեռանա:

Հիշեցնենք, որ Պոգբայի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի՝ պայմանագրի լրանալուց 6 ամիս առաջ ֆուտբոլիստն իրավունք ունի առանց ակումբին տեղեկացնելու բանակցել ցանկացած թիմի հետ:

Նշվում է նաև, որ 28-ամյա ֆուտբոլիստը դեռևս չունի կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա