«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, մի քանի շաբաթ առաջ ֆրանսիացին հանդիպել է ակումբի ղեկավարության հետ ու հայտնել, որ մտադիր է կարիերան շարունակել «Ռեալում»:
Նշվում է, որ «կարմիր սատանաները» չեն փորձելու համոզել Պոգբային: Անգլիական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն էլ հետևյալ կարծիքն ունի:
«Այն, որ խաղացողի պայմանագրի ժամկետը ավարտվում է, խնդիր չէ: Իմ համաձայնագիրը նույնպես ավարտվում է ամռանը: Մենք միևնույն նպատակն ունենք՝ որքան հնարավոր է հաջողակ լինել առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում»:
Այսպիսով, գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ չի պատրաստվում անտեսել 28-ամյա ֆուտբոլիստին ու մտադիր է բավական խաղային պրակտիկա տրամադրել՝ ազդրի վնասվածքից հետո համապատասխան մարզավիճակի հասնելու համար: