Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Կատարում:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը ենթարկվելու է ծնկի խաչաձև կապանների վիրահատության: Ֆրանսիացին այդ որոշումը կայացրել է թուրինյան ակումբի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:
«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ Պոգբայի վերադարձը խաղադաշտ սպասում է հունվարին։
Մունդիալ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 18-ին:
ԱԱ-2022-ի խաղերի ընթացքում գարեջուր չի վաճառվի
Պոգբան ոստիկանությունում խոստովանել է, որ դիմել է շամանի օգնությանը


