Լեհաստանի առաջնության 9-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը գործող չեմպիոն Պոզնանի «Լեխի» հետ:
Հայ ֆուտբոլիստը հյուրերի պահեստայինների թվում էր ու փոխարինման մտավ 63-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում անցկացրած 12 խաղում խփել է 2 գոլ:
9 խաղից հետո Շեցին քաղաքը ներկայացնող թիմը 17 միավորով 2-րդ տեղում է:
Լեհաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Պոգոն» - «Լեխ Պոզնան»՝ 2-2
Սեբաստյան Կովալչիկ, 8, Կամիլ Դրիգաս, 90+9, (11-մետրանոց) - Միքայել Իսհակ, 20, Միխայիլ Սկորաշ, 48
Հեռացում՝ Բարի Դուգլաս, 90+7, («Լեխ Պոզնան»)


