Logo

«Պոգոնն» արտագնա հաղթանակ տարավ, Բիչախչյանը մասնակցեց խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:11 / 07.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լեհաստանի առաջնության 4-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Պոզնանի «Վարտային»:

22-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկին, 3 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի ֆինն կիսապաշտպան Ռոբերտ Իվանովը: «Վարտային» հաջողվեց հաշվի տարբերությունը կրճատել սլովակ կիսապաշտպան Ադամ Զրելակի ջանքերով: 

Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցեց խաղին՝ փոխարինման դուրս գալով 53-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում լեհական թիմի կազմում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 8 հանդիպում, խփել 2 գոլ: 

4-րդ տուրից հետո «Պոգոնը» Լեհաստանի առաջնության 3-րդ տեղում է: Հաջորդ տուրում շվեդ մասնագետ Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմը  հյուրընկալելու է Պլոցկի «Վիսլային»:

Լեհաստանի առաջնություն, 4-րդ տուր

«Վարտա» - «Պոգոն»` 1-2

Ադամ Զրելակ, 47 - Կամիլ Գրոսիցկի, 22, Ռոբերտ Իվանով, 25, (ինքնագոլ)

 

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ