Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում կայացել է «Պորտու» - «Սպորտինգ» հանդիպումը և ավարտվել 2-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվել է 8-րդ րոպեին՝ Պաուլինյոյի ճշգրիտ հարվածից հետո։ 34-րդ րոպեին Նունու Սանտուշը կրկնապատկել է «Սպորտինգի» առավելությունը։ 38-րդ րոպեին «Պորտուն» Ֆաբիու Վիեյրայի գոլի շնորհիվ հետ է բերել մեկ գնդակ, իսկ 78-րդ րոպեին՝ Մեհդի Տարիմեն՝ հավասարեցրել հաշիվը։
Հարկ է նշել, որ այս խաղում մրցավարը 5 կարմիր քարտ է ցույց տվել. 49-րդ րոպեին հեռացվել էր Սեբաստյան Կոատեսը, իսկ ավելացված ժամանակի 10 րոպեին մրցավարը 4 կարմիր քարտ է ցույց տվել։ «Պորտուի» կազմում հեռացվել են Ագուստին Մարկեսինն ու Պեպեն, իսկ «Սպորտինգի» կազմում՝ Ժոաու Պալինյան ու Բրունու Տաբատան։


