Logo

«Պորտուի» կիսապաշտպանը դարձավ Մխիթարյանի թիմակիցը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
10:18 / 13.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական

«Պորտուի» 29-ամյա ֆուտբոլիստ Սերժիու Օլիվեյրան միացել է իտալական «Ռոմային»՝ հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

«Գայլերը» 1 միլիոն եվրոյով վարձակալել են պիրենեյցուն, որը նրանց կազմում հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը։ Օլիվեյրայի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է։ «Ռոման» ֆուտբոլիստին ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի:

«Ռոմայի» պաշտոնական կայքին տված առաջին հարցազրույցում Օլիվեյրան խոստովանել է, որ տպավորված է ակումբում տիրող մթնոլորտով, ցանկանում է հնարավորին չափ արագ օգնել թիմին և դրսևորել իր լավագույն որակները։

Սերժիու Օլիվեյրան «Պորտուի» ակումբային ակադեմիայի սան է։ Նա 174 հանդիպում է անցկացրել հարազատ ակումբի կազմում՝ դառնալով 39 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մասնակցել է Պորտուգալիայի հավաքականի 13 հանդիպման։ 

Հիշեցնենք, որ «Ռոման» 21 խաղում վաստակած 32 միավորով 6-րդ տեղն է զբաղեցնում իտալիայի Ա Սերիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա