Logo

Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինան պարտվեց Մարոկկոյին

19:21 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Մեկնարկեց Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը։ C խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը մրցեց Ուզբեկստանի դեմ և հաղթեց 2-1 հաշվով։

«Ֆուրիա ռոխայի» գոլերը խփեցին «Ալմերիայի» պաշտպան Մարկ Պուբիլը և Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Սերխիո Գոմեսը։

Իսպանիան հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 27-ին և կմրցի Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ։ Ուզբեկստանը նույն օրը կհանդիպի Եգիպտոսին։

Զուգահեռաբար ընթացող խաղում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել է Մարոկկոյին։ Արգենտինացիները հուլիսի 27-ին մրցելու են Իրաքի, իսկ Մարոկկոն` Ուկրաինայի դեմ։

Հիշեցնենք, որ հավաքականներն Օլիմպիական խաղերին մասնակցում են մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներով։ Հայտացուցակում այդ տարիքից մեծ կարող էր ընդգրկվել է միայն երեք ֆուտբոլիստ։

Փարիզ-2024, խմբային փուլ, առաջին տուր

B խումբ

Արգենտինա - Մարոկկո` 1-2 (տեսանյութ)

Ջուլիանո Սիմեոնե, 68 -  Սուֆիանե Ռահիմի, 45+2, 51 (11մ)

C խումբ 

Ուզբեկստան - Իսպանիա` 1-2 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 45+3 (11մ) - Մարկ Պուբիլ, Սերխիո Գոմես, 62

Վրիպում 11-մետրանոցից` Սերխիո Գոմես (Իսպանիա), 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ