Logo

Փոխվել է Աֆրիկայի ազգերի գավաթի անցկացման ժամկետը

14:34 / 22.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թ. խաղարկության ժամկետը փոխվել է։ Մրցաշարը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 21-ից 2026 թ. հունվարի 18-ը Մարոկկոյում։

Աֆրիկայի ազգերի գավաթի պաշտոնական կայքը հայտնում է, որ նման որոշում է կայացվել աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի պատճառով։ Ակումբային ԱԱ-ին այժմ մասնակցելու է 32 ակումբ։ Նոր ձևաչափով մրցաշարն առաջին անգամ կայանալու է 2025 թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։

Ի սկզբանե որոշված էր, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կայանալու է 2025 թ. ամռանը։

Հիշեցնենք, որ գործող գավաթակիրը Կոտ դ'Իվուարի հավաքականն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ