Անգլիայի Պրեմիեր լիգան մի շարք փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի պատճառով խաղերի հետաձգման կանոններում՝ հայտնում է Daily Mail-ը:
Խաղերի հետաձգման համար այժմ ակումբներից պահանջվում է ապացույցներ ներկայացնել, որ թիմի առնվազն չորս անդամի թեստը դրական է եղել:
Նախկինում հանդիպումները հետաձգվում էին՝ պայմանավորված հանդիպմանը մասնակցելու համար հասանելի խաղացողների թվով։ Հարգելի բացակաների ցանկը ներառում էր COVID-19-ով վարակվածներին, վնասվածք ունեցողներին, ազգային հավաքականներ մեկնած խաղացողներին:
Այժմ խաղերը կչեղարկվեն միայն թիմերից մեկում առնվազն 4 վարակակրի առկայության դեպքում։ Այս նորամուծության դեմ ոչ մի առարկություն չի եղել Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր: