Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա՝ 7-րդ տուրը հետաձգվել է, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին նախատեսված հանդիպումները կանցկացվեն այլ ժամկետներում:
«Լիգան և ակումբները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել թագուհի Եղիսաբեթ II-ին՝ մեր երկրի համար կատարած անսասան ծառայության համար: Մեր ամենատարեց միապետը թողել է անհավատալի ժառանգություն:
Սա չափազանց տխուր պահ է ոչ միայն ազգի համար, այլ ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար, որոնք հիանում էին նրանով: Մենք միանում ենք բոլոր նրանց, որոնք սգում են նրա մահը»,- հայտնել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մասթերսը:
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել էր սեպտեմբերի 8-ին, նա 96 տարեկան էր: Եղիսաբեթ II-ը գահ էր բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին։
As a mark of respect to Her Majesty Queen Elizabeth II, this weekend’s Premier League match round will be postponed.
— Premier League (@premierleague) September 9, 2022


