Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի հավակորդների հավակնոդրներին։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ», 6 խաղ, 1 գոլ, 3 ասիստ), Դին Հայզենը («Բորնմութ», 6 խաղ, 2 գոլ), Մորգան Գիբս-Ուայթը («Նոթինգեմ Ֆորեսթ», 6 խաղ, 1 գոլ, 2 ասիստ), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 6 խաղ, 8 գոլ, 2 ասիստ), Ջեյքոբ Մերֆին («Նյուքասլ», 6 խաղ, 3 գոլ, 4 ասիստ), Քոուլ Փալմերը («Չելսի», 7 խաղ, 5 գոլ, 1 ասիստ), Էնթոնի Ռոբինսոնը (7 խաղ, 4 ասիստ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 6 խաղ, 7 գոլ, 7 ասիստ)։
Ամսա լավագույն մարզչի թեկնածուներն են Նունու Էսպիրիտու Սանտուն («Նոթինգեմ Ֆորեսթ, 6 խաղ, 5 հաղթանակ, 1 պարտություն), Էդի Հաուն («Նյուքասլ, 6 խաղ, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն), Անդոնի Իռաոլան («Բորնմութ», 6 խաղ, 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի) և Արնե Սլոթը («Լիվերպուլ», 6 խաղ, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի)։


