Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» ընդունեց նորեկ «Շեֆիլդ Յունայթեդին»: Մրցաշարային աղյուսակի հետնապահը խաղի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ բացեց հաշիվը, բայց մրցավարի ավելացրած ժամանակում պատասխան գոլը խփեց փոխարինման մտած Նիկոլո Ձանիոլոն:
Պրեմիեր լիգայի նախորդ 15 տնային խաղում Ունայ Էմերիի գլխավորած թիմը հաղթել էր, իսկ «Շեֆիլդին» հաղթելու դեպքում 25 տարի անց կդառնար Անգլիայի առաջնության առաջատարը:
Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:1
Նիկոլո Ձանիոլո, 90+8 - Քեմերոն Արչեր, 87


