Անգլիայի Պրեմիեր լիգան հաստատել է, որ նախորդ մրցաշրջանի շահութաբերության և կայունության կանոնակարգերի վերաբերյալ ոչ մի ակումբ չի պատժվի, հաղորդում է BBC-ն:
ԱՊԼ-ն ուսումնասիրել է 2023/24 մրցաշրջանում բոլոր ակումբների եկամուտներն ու ծախսերը և ֆինանսական կանոնադրության հետ կապված որևէ խախտում չի նկատել: 3 ակումբներ՝ «Լեսթերը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», միավորներ կորցնելու վտանգի տակ էին, բայց նրանցից ոչ մի միավոր չի հանվի:
Նախորդ մրցաշրջանում ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման պատճառով «Էվերթոնը» զրկվեց 10 միավորից, բայց ակումբի բողոքարկումից հետո այն հասավ 6-ի:


