Logo

Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչը

17:52 / 14.03.2025Ֆուտբոլ
null

«Էվերթոնը» գլխավորող Դևիդ Մոյեսը 11-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Շոտլանդացի մասնագետն այդ ցուցանիշով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

Լավագույնի կոչման համար Մոյեսն առաջ է անցել Առնե Սլոթից («Լիվերպուլ», 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի), Օլիվեր Գլազներից («Քրիստալ Փելաս», 3 հաղթանակ, 1 պարտություն), Անգելոս Պոստեկոգլուից («Տոտենհեմ», 3 հաղթանակ, 1 պարտություն) և Մարկու Սիլվայից («Ֆուլհեմ», 3 հաղթանակ, 1 պարտություն):

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել «Բորնմութը» գլխավորող Անդոնի Իրաոլան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա