Անգլիական «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյերը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, կողմերը բանակցում են մշտական տրանսֆերի վերաբեյալ:
33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Գերմանիայի չեմպիոնի կազմում: Գործարքին կողմ է նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիրան Տրիպյերը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:


