Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լութոն Թաունը» նոր պայմանագիր է կնքել թիմի ավագ, Կոնգոն ներկայացնող կիսապաշտպան Պելի Ռուդոկ Մպանզուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից է խաղում «Լութոնի» կազմում: Կիսապաշտպանը կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, որը նույն թիմի կազմում կխաղա Անգլիայի 5 տարբեր դիվիզիոններում:
Նախկինում Մպանզուն «Լութոնի» կազմում խաղացել էր Անգլիայի Ազգային լիգայում (5-րդ դիվիզիոն), Լիգա 2-ում, Լիգա 1-ում և Չեմպիոնշիփում:


