Առնե Սլոթը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչ, տեղեկացնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Նրա գլխավորությամբ «Լիվերպուլը» 3 խաղում վաստակել է 9 միավոր ու առաջին տեղում է։
Առնե Սլոթը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել մրցանակը։ Նախորդ անգամ նա լավագույնն էր 2024 թվականի նոյեմբերին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


