Logo

Պրեմիեր լիգայում միայն երեք ֆուտբոլիստ է Փալմերից արագ 50 գոլային ներգրավվածության հասել

12:25 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը հատել է 50 գոլային ներգրավվածության (33 գոլ + 17 ասիստ) սահմանը։ Նա այդ ցուցանիշին հասել է 48 խաղում։

Opta-ն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստից արագ նման ցուցանիշ գրանցել են միայն հարձակվողներ, նորվեգացի Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», 39 խաղ), անգլիացի Էնդի Քոուլը («Նյուքասլ», 43) և եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 46)։

Հիշեցնենք, որ Փալմերը Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում (4-3) երկու անգամ դիպուկ էր գտնվել 11-մետրանոցից և դուբլ գրանցել։ Ընթացիկ առաջնությունում անգլիացին դարձել է 11 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում երրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա