«Արսենալի» կազմում «Լիդսի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի տնային խաղի (5-0) 64-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել անգլիացի կիսապաշտպան Մաքս Դոումանը:
Opta-ն գրում է, որ Դոումանը 15 տարեկան 235 օրականում դարձավ Պրեմիեր լիգայում նորամուտը նշած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այս ցուցանիշով առաջատարը մնում է «Արսենալի» վինգեր Իթան Նվաներին, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր 15 տարեկան 181 օրականում:
Եռյակը եզրափակում է Ջերեմի Մոնգան, որն ապրիլին «Լեսթերի» կազմում 15 տարեկան 271 օրականում նորամուտն էր նշել Պրեմիեր լիգայում:
15 - Arsenal’s Max Dowman (15y 235d) is just the third player to appear in a Premier League game before turning 16 years old after teammate Ethan Nwaneri v Brentford in September 2022 (15y 181d) and Jeremy Monga for Leicester City v Newcastle United in April (15y 271d). Kicks. pic.twitter.com/12wjsTFiAt
— OptaJoe (@OptaJoe) August 23, 2025
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


