Logo

Պրոբլեմատիկ բրազիլացին մոտ է Լա լիգա վերադառնալուն

11:47 / 25.12.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» բանակացություններ է վարում իսպանական «Բետիսի» հետ բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են գործարքն իրականացնելուն: Կողմերը շահագրգռված են, որպեսզի տրանսֆերը կայանա, բայց մոտեցումների խնդիր ունեն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է բրազիլացուն վարձավճարով ուղարկել անդալուսական թիմ, բայց տրանսֆերը 12 միլիոնով գնելու հնարավորությամբ, իսկ «Բետիսը» փորձում է գործարքի արժեքը բաժանել 4 տարվա մեջ:

Հիշեցնենք, որ Արթուր Մելոն վերջին տարիներին վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլում» և իտալական «Ֆիորենտինայում», սակայն այդ թիմերից ոչ մեկում ամրապնդվել չկարողացավ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա