Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի վինգեր Կվինսի Պրոմեսը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Անտվերպենի նավահանգստով թմրանյութերի 2 խմբաքանակ անցկացնելու համար, հայտնում է Voetbal international-ը:
Փետրվարի 14-ին կայացած դատավարության ընթացքում Ամստերդամի դատարանը 1362 կգ անօրինական կոկաին տեղափոխելու գործով մեղավոր է ճանաչել 32-ամյա ֆուտբոլիստին:
Պրոմեսը հանցագործ խմբավորման անդամ է եղել, իսկ դատարանը կարծում է, որ նա նույնիսկ գլխավորել է այդ ցանցը:
Հիշեցնենք, որ Կվինսի Պրոմեսն արդեն երկրորդ անգամ է դատապարտվում ազատազրկման: Նախորդ տարվա հունիսին նրան մեկուկես տարվա ազատազրկման էի դատապարտել զարմիկին դանակահարելու համար:

-14.jpg)
