Ֆրանսիական ՊՍԺ-ն մի շարք ֆուտբոլիստների հետ հույսեր չի կապում այս մրցաշրջանում:
Փարիզյան ակումբը ցանկանում է վաճառել պաշտպաններ Լևեն Կուրզավային, Թիլո Կերերին, կիսապաշտպաններ Իդրիսա Գեյեին, Էրիկ Էբիմբեին, Անդեր Էրերային, Ռաֆինյա Ալկանտարային, Յուլիան Դրաքսլերին և հարձակվող Մաուրո Իկարդիին:
L'Équipe-ի հաղորդմամբ, եթե այս ֆուտբոլիստներից որևէ մեկը հրաժարվի լքել ակումբը, ՊՍԺ-ն նրան կուղարկի երիտասարդական թիմ, որը ելույթ է ունենում Ֆրանսիայի հինգերորդ դիվիզիոնում: Այնտեղ խաղում են սիրողական և կիսապրոֆեսիոնալ թիմեր, ինչպես նաև պրոֆեսիոնալ ակումբների երկրորդ թիմեր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալ Վանդա Նառան խոսել է ամուսնու ապագայի մասին:


