Logo

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մեսիի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:56 / 13.09.2022• ՍՊՈՐՏ
ՊՍԺ-Լիոնել Մեսի

Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ն որոշել է նոր պայմանագիր առաջարկել «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսիին:

Le Parisien-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը գոհ է արգենտինացու խաղից ու մտադիր է ևս 2 տարով երկարաձգել գործակցության ժամկետը:

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 

Պաշտոնական բանակցություններն սկսվելու են ֆոտբոլի աշխարհի առաջնությունից հետո: Հիշեցնենք, որ Մունդիալ 2022-ն անցկացվելու է Կատարում: Մեկնարկային հանդիպումը կայանալու նոյեմբերի 20-ին, եզրափակիչը՝ դեկտեմբերի 16-ին:

35-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում ՊՍժ-ի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 7 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ