ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկին առողջական խնդիրներ ունի:
Նախորդ շաբաթ իսպանացին ամբողջական հանդիպում անցկացրեց Լիգա 1-ում՝ խփելով իր առաջին գոլը փարիզյան թիմի կազմում:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Ռամոսը մկանային ցավ է զգացել ու կիսատ թողել մարզումը: Վնասվածքի լրջության մասին կհայտատարվի լրացուցիչ բուժզննումից հետո: Նշվում է, որ փետրվարի 1-ին «Նիսի» դեմ կայանալիք հանդիպումը 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի:
Հիշեցնենք, որ ամռանն իսպանացի պաշտպանը լքել էր «Ռեալն» ու համալրել ՊՍԺ-ի շարքերը: Փարիզ տեղափոխությունից հետո Ռամոսը 5 անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ ընդհանուր առմամբ խաղալով 283 րոպե:
ՊՍԺ - «Նիս» հանդիպումը կայանալու է փետրվարի 1-ին՝ 00:15-ին: