Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Լիգա 1-ի մեկնարկային տուրում «Կլերմոնի» դեմ կայանալիք խաղը։ Պատճառն ազդրի վնասվածքն է, հայտնում է L'Équipe-ը։
23-ամյա ֆրանսիացին կմնա մարզաբազայում։ 72 ժամվա ընթացքում բժիշկներն ավելի հստակ կախտորոշեն վնասվածքի բնույթը։
Նախորդ խաղաշրջանում փարիզյան ակումբի լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի պաշտոնական խաղի դեռ չի մասնակցել։ Նա դեղին քարտերի պատճառով բաց էր թողել «Նանտի» դեմ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղը (4-0):
2021/22 մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ում մասնակցել է 45 խաղի, խփել 38 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Կլերմոն» - ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։


