Logo

ՊՍԺ-ի կիսապաշտպանի ծառայություններն առաջարկվել են իտալական ակումբին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:30 / 17.07.2022• ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հաղորդում է Il Messaggero-ն։

Ըստ աղբյուրի՝ նիդեռլանդցի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Ռոմային»։ Հաղորդվում է, որ իտալական ակումբը կարող է հրաժարվել գործարքից, քանի որ Վեյնալդումի ֆինանսական պահանջները բավականին բարձր են։

2021/22 մրցաշրջանում 31-ամյա նիդեռլանդցի կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ֆրանսիական ԶԼՄ-ներում նրա տրանսֆերը տարվա ձախողում են համարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ