Ֆրանսիական ՊՍԺ-ն բարձր է գնահատում մինչմրցաշրջանային պատրաստությունում թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։
Ֆուտբոլիստը հանգստից բարձր տրամադրությամբ է վերադարձել, նիհարած և լավ մարզավիճակում։ Փարիզյան ակումբում կարծում են, որ հարձակվողը դեռ հրաշալի է իրեն դրսևորում, հայտնում է L’Equipe-ը։
Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 խաղի, խփել 13 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։


