«ՊՍՎ Էյնդհովենը» երրորդ տարին անընդմեջ դարձել է Նիդերլանդների սուպերգավաթակիր։
Սուպերգավաթի խաղում ՊՍՎ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»։ Խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփել է հոլանդացի կիսապաշտպան Նոա Լանգը։
«ՊՍՎ Էյնդհովենը» ռեկորդային՝ 14-րդ անգամ է դարձել Նիդերլանդների սուպերգավաթակիր։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ֆեյենորդը» դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, ՊՍՎ-ն նվաճել էր երկրի գավաթը։


