Logo

ՊՍՎ-ն կրկնել է «Ռեալի» ռեկորդը

19:17 / 27.11.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդական ՊՍՎ-ն պատմության մեջ երկրորդ թիմն է, որը եվրագավաթային խաղում «Լիվերպուլի» «Էնֆիլդ» ստադիոնում խփել է 4 կամ ավելի գոլ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մադրիդի «Ռեալն» է այս ցուցանիշով պատմության մեջ առաջին թիմը: «Արքայական ակումբը» 2023 թվականի փետրվարին՝ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում 5-2 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում տանը 1-4 հաշվով պարտվել էր ՊՍՎ-ին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ