Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի դարպասապահ Սերխիո Ռիկոն դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է B/R Football-ը։
29-ամյա ֆուտբոլիստը հոսպիտալացված էր շուրջ 10 շաբաթ: Ռիկոն մայիսի 28-ին ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ ձին ոտքով հարվածել էր նրա գլխին։ Ախտորոշվել էր ուղեղի արյունահոսություն։ Ռիկոն նաև հայտնվել էր արհեստական կոմայի մեջ։
Սերխիո Ռիկոն 2022 թվականին իսպանական «Մալյորկայից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում 2022/23 մրցաշրջանում պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։




