Հասարակական կարգի խախտման վտանգի պատճառով ՊՍԺ-ի երկրպագուները չեն կարող ներկա լինել Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի «Սենտ-Էթյեն» - ՊՍԺ հանդիպմանը, հայտնում է GetFootball-ը:
Լուարի դեպարտամենտը նման որոշում է կայացրել հաշվի առնելով 2 թիմերի երկրպագուների թշնամական վերաբերմունքը:
Փարիզյան թիմը «Սենտ-Էթյենի» դեմ խաղում կարող է 13-րդ անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Դրա համար Լուիս Էնրիկեի թիմը պետք է վաստակի 3 միավոր, «Մարսելը»՝ պարտվի «Ռեյմսին», իսկ «Մոնակոն» ու «Նիսը»՝ ոչ-ոքիով ավարտեն «Լազուրյան դերբին»:
Լուարը ներկայացնող ակումբի ղեկավարները մտավախություն ունեն, որ մրցակցի հնարավոր չեմպիոնության դեպքում հյուրերի երկրպագուների տոնակատարությունները կարող են վերածվել հսկայական բախումների:
«Սենտ-Էթյենը» նախկինում Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 10 անգամ:


