Logo

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները սաղավարտներով այցելել են նոր մարզաբազա (ֆոտոշարք)

21:41 / 26.01.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, այդ թվում՝ աստղային հարձակվողներ Լիոնել Մեսին, Կիլիան Մբապեն ու Նեյմարը, սաղավարտներով այցելել են ակումբի նոր մարզաբազա, հայտնում է L'Équipe-ը:

ՊՍԺ-ն նոր մարզաբազայում կմարզվի 2023/24 մրցաշրջանից: Համալիրի շինարարությունը պետք է ամբողջովին ավարտվի 2023 թվականի գարնանը:

«Սա պարզապես հիանալի է: Ես արդեն տասը տարի այստեղ եմ: Ես կարծում էի, որ այս նախագիծն ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց չգիտեի, թե արդյոք այդ ժամանակ դեռ ելույթ կունենամ ՊՍԺ-ում:

Նոր մարզաբազան ցույց է տալիս, որ ակումբը ճիշտ ուղու վրա է: Նման համալիրը մեզ ավելի լավ պայմաններ է առաջարկում աշխատանքի ու մարզման համար»,- ասել է ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ