Logo

ՊՍԺ-ի հաղթանակը, Ժիրուն 13 տարի անց գոլ է խփել Լիգա 1-ում

00:44 / 18.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը հաղթանակով է սկսել` Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջին տուրում 1-0 հաշվով առավելության հասնելով «Նանտի» դեմ խաղում։

Փարիզյան գրանդի հաղթական գոլը 67-րդ րոպեին խփել է Վիտինյան։ «Նանտ» - ՊՍԺ խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

«Լիլը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (3-3) է գրանցել «Բրեստի» հետ։ Հյուրերից հաշիվը 11-րդ րոպեին բացել է ֆրանսիացի անվանի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

38-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ում գոլ է խփել 13 տարի անց։ Նա Ֆրանսիայի առաջնությունում նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի էր ընկել 2012թ. մայիսի 1-ին` «Մոնպելյեի» կազմում գրավելով «Տոնոն Էվյանի» դարպասը։

«Բրեստ» - «Լիլ» հանդիպումն էլ հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով։

Ֆրանսիայի Լիգա 1, առաջին տուր

«Նանտ» - ՊՍԺ` 0-1

Վիտինյա, 67

«Բրեստ» - «Լիլ»` 3-3

Կամորի Դումբիա, 34, 51, Ժյուլեն Լե Կարդինալ, 75 - Օլիվյե Ժիրու, 11, Հակոն Արնար Հարալդսոն, 26, Նգալայել Մուակու, 66

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ