ՊՍԺ-ն մտադիր է պարգևատրել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին նոր՝ մեգապայմանագրով, հայտնում է L'Equipe-ը:
Կողմերի միջև բանակցություններ են սկսվել նոր համաձայնագրի վերաբերյալ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո: Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն պահանջում է ամսական ավելի քան 1.5 միլիոն եվրո աշխատավարձ իր հաճախորդի համար: Փարիզյան ակումբը դեմ չէ ֆինանսական այդ պահանջը բավարարելուն:
«Ոսկե գնդակը» ստանալուց հետո ավելի բարելավված պայմանագիր ստանալու նախադեպեր եղել են, օրինակ՝ Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման անհատական գլխավոր մրցանակը նվաճելուց հետո անմիջապես ստացել են ավելի շահավետ պայմանագրեր Մադրիդի «Ռեալից»:
Կարդացեք նաև՝


