Logo

ՊՍԺ-ի մարզական տնօրենը սուր քննադատության է ենթարկել «Ռեալին»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 25.08.2021ՍՊՈՐՏ
New Project 2021 06 26T074426.961 1 - ՊՍԺ-ի մարզական տնօրենը սուր քննադատության է ենթարկել «Ռեալին»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն քննադատել է «Ռեալի» ղեկավարությանը՝  թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով։

«Ռեալը» սովորական մարտավարություն ունի, այն է՝ ստանալ մերժում և սպասել ևս մեկ տարի։ «Ռեալն» արդեն 2 տարի է, ինչ այդպես է իրեն պահում։ Նրանց պահվածքն անհարգալից է, անընդունելի և անօրինական։

Այն առաջարկը, որ նրանք արել են տրանսֆերային պատուհանի փակվելուց 7 օր առաջ՝ հեռու է Մբապեի արժեքից ու բավարար չէ»,- Լեոնարդոյի խոսքն է հաղորդում L’Equipe-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայիններն» առաջին պաշտոնական առաջարկի ժամանակ 160 մլն եվրո են առաջարկել Մբապեի տրանսֆերի դիմաց, սակայն մերժում ստացել։ Փարիզցիները կարծում են, որ 22-ամյա ֆուտբոլիստն ավելին արժի։

Պերես. «ՊՍԺ-ի պատասխանը կոպիտ էր»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ