Logo

ՊՍԺ-ի նախագահ. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ»

18:24 / 02.03.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելն այլևս ակումբի գլխավոր նպատակը չէ:

«Խոստովանում եմ, որ մենք դասեր ենք քաղում մեր սխալներից։ Կարող եմ ասել, որ Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ, բայց ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուր խաղում և հարձակողական ֆուտբոլ ցույց տալ։

Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են այս տարի հաղթելու Չեմպիոնների լիգան, հաջորդ տարի կամ 8 տարի հետո։ ՊՍԺ-ն հիմք ունի` ապագայում հիանալի թիմ ունենալու համար։

«Պարի Սեն-Ժերմենի» նոր աստղը թիմն է, և ես հպարտ եմ, որ անչափ կարճ ժամանակահատվածում կարողացանք փոխել ակումբի փիլիսոփայությունը։ Թիմային ոգին ինձ համար ամենակարևորն է»,- կատարցի ֆունկցիոների խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

ՊՍԺ-ն երբեք չի դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող և ակումբի պատմության մեջ միայն մեկ անգամ է հանդես եկել մրցաշարի եզրափակիչում` 2020թ. պարտվելով Մյունխենի «Բավարիային» (0-1)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ