ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անդրադարձել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության թեմային:
«Ակումբի դիրքորոշումը պարզ է, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ նույնն է: Մենք չենք փոխի մեր պահանջները ու դրանք չենք կրկնի»,- Marca-ն մեջբերում է փարիզյան ակումբի նախագահի խոսքը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» նախօրեին կատարել է վերջնական առաջարկ՝ Մբապեի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին առաջարկելով 170 մլն եվրո՝ ևս 10 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:
Միաժամանակ նշվում է, որ Մբապեն չի պատրաստվում կոնֆլիկտ հրարել, եթե գործարքը չկայանա: Այդ դեպքում ֆրանսիացին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ՊՍԺ-ում, որից հետո կտեղափոխվի «Ռեալ»:

