Logo

ՊՍԺ-ի նախագահի բնակարանում իրականացվել է խուզարկություն

10:41 / 06.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Mediapart-ը:

Հուլիսի 5-ին ակումբի նախագահի ուշանալու պատճառով երեք ժամ հետաձգվել է ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի շնորհանդեսը: Կատարի մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում ոստիկանները կանգնեցրել են Ալ-Խելաիֆիին: Նրա բնակարանում իրականացվել է խուզարկություն:

RMC Sport-ի հաղորդմամբ՝ 49-ամյա կատարցին մեղադրվում է ֆրանս-ալժիրցի լոբբիստ Թայեբ Բենաբդերահմանին առևանգելու և խոշտանգելու մեջ: Բենաբդերահմանը ձերբակալվել էր 2020 թվականին, նրա մոտ հայտնաբերվել էր Ալ-Խելաիֆիին վարկաբեկող փաստաթղթեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ